NASA-ն Հնդկաստանին հրավիրել է միանալ Լուսնի մշտական բազայի կառուցմանը

NASA-ն պաշտոնապես հրավիրել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությանը (ISRO) պաշտոնապես հրավիրել է մասնակցել Լուսնի հարավային բևեռի մոտ մշտական բազայի կառուցման ծրագրին։ Հրավերը փոխանցվել է Բենգալուրուում կայացած ԱՄՆ-Հնդկաստան քաղաքացիական տիեզերական համագործակցության համատեղ աշխատանքային խմբի նիստի ընթացքում։ «Մենք վերադառնում ենք Լուսին՝ այնտեղ մնալու համար, և մեզ հետ տանում ենք մեր գործընկերներին»,- հայտարարել են NASA-ից։ Բացի այդ, կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները «Արտեմիսի համաձայնագրի» շրջանակում բաց գիտական տվյալների փոխանակման շուրջ։ Հնդկաստանը միացել է այդ համաձայնագրին 2023 թվականին և դարձել դրա 27-րդ անդամը։ NASA-ն նախատեսում է մինչև 2032 թվականը Լուսնի հարավային բևեռի շրջանում ստեղծել մշտական բնակելի բազա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11471

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով