Apple-ը կրճատում է ավելի քան 200 աշխատատեղ՝ Siri-ի և Vision Pro-ի թիմերից

Ամերիկյան Apple կորպորացիան ավելի քան 200 աշխատատեղ կկրճատի ձայնային օգնական Siri-ի, արհեստական բանականության (ԱԲ) և Vision Pro խառը իրականության սաղավարտի ստորաբաժանումներում։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ կրճատումները հավասարապես կբաշխվեն Vision Pro-ի և ծրագրային ապահովման թիմերի միջև։ Siri-ի թիմում փոփոխությունները պայմանավորված են նոր տեխնոլոգիական հիմքով և ԱԲ ֆունկցիաների ներդրմամբ, ինչը պահանջում է այլ հմտություններով մասնագետների։ Միաժամանակ, Apple-ը վերակազմավորում է ԱԲ ներդրման համար պատասխանատու ստորաբաժանումը, քանի որ ընկերության շատ թիմեր սկսել են ինքնուրույն կիրառել այդ տեխնոլոգիաները։ Ինչ վերաբերում է Vision Pro-ին, ընկերությունը գրեթե ամբողջությամբ կփակի խաղեր ստեղծող թիմը և կկրճատի 3D-տեսանյութերի սեփական արտադրությունը՝ գործընթացի թանկարժեք լինելու և սաղավարտի սահմանափակ պահանջարկի պատճառով։ Ընկերությունը խոստանում է ստեղծել նոր հաստիքներ և աշխատակիցներին առաջարկել այլ պաշտոնների անցնելու հնարավորություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11401

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով