«Արկտիկա-Մ» արբանյակը նկարահանել է Արեգակի ամբողջական խավարումը

«Ռոսկոսմոսը» հրապարակել է Արեգակի ամբողջական խավարման կադրերը, որոնք նկարահանվել են բարձր էլիպտիկ ուղեծրում գտնվող «Արկտիկա-Մ» արբանյակի միջոցով։ «Ռոսկոսմոսի «Արկտիկա-Մ» արբանյակը նկարահանել է տարվա ամենասպասված աստղագիտական երևույթներից մեկը՝ Արեգակի ամբողջական խավարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կադրերում երևում է, թե ինչպես է Լուսնի ստվերը աստիճանաբար անցնում Երկրի մակերևույթի վրայով։ Խավարումը տեսանելի է եղել Իսլանդիա կղզու մերձակայքում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11471

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով