Առաջին ֆրանսուհին՝ տիեզերական բաց տարածքում

Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) տիեզերագնաց Սոֆի Ադենոնն այսօր՝ օգոստոսի 18-ին, պատմություն կերտի՝ դառնալով առաջին ֆրանսուհին, որը տիեզերական զբոսանք կիրականացնի։ Նա տիեզերական բաց տարածք դուրս կգա NASA-ի տիեզերագնաց Անիլ Մենոնի հետ։ Նրանք Միջազգային տիեզերակայանից (ISS) դուրս կգան մոտ 6,5 ժամ տևողությամբ աշխատանքներ իրականացնելու համար։ Ադենոնն ու Մենոնը կփոխարինեն տիեզերակայանի և Երկրի միջև կապն ապահովող ալեհավաքին։ NASA-ի տվյալներով՝ այն կարևոր նշանակություն ունի տիեզերակայանից տվյալների փոխանցման և Հյուսթոնի կառավարման կենտրոնի հետ արագ կապի ապահովման համար։ Մենոնի համար սա կլինի երկրորդ տիեզերական զբոսանքը։ Ադենոնը տիեզերակայան է ժամանել SpaceX-ի Crew-12 առաքելության կազմում՝ փետրվարին։ Այսօրվա տիեզերական զբոսանքը Միջազգային տիեզերակայանի պատմության մեջ կլինի 282-րդը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11423

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով