ԱՄՆ-ի դատարանը չեղարկել է 75 երկրի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը

ԱՄՆ իշխանությունների՝ ներգաղթային վիզաների տրամադրումը անորոշ ժամկետով դադարեցնելու որոշումը, որն ուժի մեջ էր մտել հունվարի 21-ին, Նյու Յորքի շրջանային դատարանը չեղարկել է ուղիղ 7 ամիս անց։ Դատավոր Ջանեթ Վարգասի որոշման համաձայն՝ այդ քաղաքականությունը հակասում է օրենքին և ընդունվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ օրենքով սահմանված լիազորությունների գերազանցմամբ։ AFP-ի փոխանցմամբ՝ Վարգասը նաև չեղարկել է ԱՄՆ վիզաների տրամադրման բոլոր մերժումները, որոնք հիմնված էին բացառապես այդ որոշման վրա։ ԱՄՆ կառավարությունը կարող է բողոքարկել դատարանի որոշումը։ Հունվարի 21-ից ներգաղթային վիզաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցված երկրների թվում էին Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Ուզբեկստանը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը այդ երկրները դասել էր «բարձր ռիսկային» երկրների շարքին՝ որոշումը հիմնավորելով այն մտավախությամբ, որ ներգաղթյալները կարող են օգտվել սոցիալական նպաստներից կամ «բեռ դառնալ հասարակության համար»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11504

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով