Իրանը տարբեր միջոցներով կհակազդի ամերիկյան տնտեսական ճնշմանը. Բաղայի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին ԱՄՆ-ի տնտեսական ճնշմանը միացող կողմերին սպառնացել է հետևանքներով՝ խոստանալով տարբեր միջոցներով հակազդել պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Այս առումով անհրաժեշտ նախազգուշացումներն, անշուշտ, տրվել են և տրվում են, քանի որ Ամերիկայի հետ ցանկացած համագործակցություն՝ Իրանի դեմ ագրեսորների գործողություններն առաջ մղելու հարցում, անշուշտ, կունենա իր հետևանքները», – նշել է Բաղային: Պաշտոնյան հավելել է, որ Թեհրանը պատժամիջոցներին հակազդելու համար կօգտագործի «իր բազմակողմ բոլոր հնարավորությունները»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11511

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով