Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը

Էկվադորի Գուայակիլ քաղաքում ավարտվել է ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությունը։ Մեդալների համար պայքարել են 59 երկրների 457 մարզիկներ։ Մրցումների վերջին օրը 81 կգ քաշային կարգում հանդես է եկել Դավիթ Ջուլհակյանը։ Նախնական գոտեմարտերում նա հաղթել է նախ Ալժիրցի մարզիկ Անիս Խոջային, ապա` Սլովենիայի ներկայացուցիչ Մարտինես Կովաչին, հաջորդ գոտեմարտում պարտվել ադրբեջանցի ձյուդոիստ Այխան Հասանլիին։ Սփոփիչ գոտեմարտերում Դավիթը պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Ռուստամ Կաշիպովին և գրավել 7-րդ տեղը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11437

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով