Ակնալիճ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 5 վիրավոր

Ըստ Shamshyan.com-ի` այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը։ Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» և «Վաղարշապատ» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11508

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով