Զինվորական ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով 37-ամյա զինծառայող է մահացել։ «Արմենպրես» -ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի, և նախնական տեղեկություններով նա ինքնասպանություն է գործել։ «Նախնական տվյալներով՝ այսօր 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,- նշեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։



