Պուտինը չի բացառել Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպելը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ այս տարի կարող է ևս մեկ անգամ հանդիպել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ՝ ՇՀԿ շրջանակներում շփումներից զատ։ «Կցանկանայի խնդրել Ձեզ պարոն Մոդիին փոխանցել լավագույն մաղթանքները։ Հույս ունեմ նրա հետ տեսնվել մոտ ժամանակներս, ինչպես և ծրագրել էինք, Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքների շրջանակներում։ Բայց մեր ժամանակացույցն այնպիսին է, որ մենք, հավանաբար, կկարողանանք ևս մեկ անգամ տեսնվել այս տարի»,- ասել է Պուտինը՝ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանյակի հետ հանդիպմանը։ Հնդկաստանի ԱԳ նախարարը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կքննարկի Նյու Դելիի ու Մոսկվայի համագործակցությունը ատոմային էներգետիկայի և պարարտանյութերի մատակարարման ոլորտում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11586

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով