ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

Միացյալ Նահանգներից 127 անօրինական միգրանտից բաղկացած հերթական խումբն է արտաքսվել Կուբա՝ երկու երկրների միջև միգրացիոն համաձայնագրերի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Կուբայի ներքին գործերի նախարարությունը։ «Կուբա է ժամանել 127 անօրինական միգրանտ (113 տղամարդ և 14 կին), որոնց վերադարձրել է Միացյալ Նահանգները», – ասվում է Facebook-ում նախարարության հրապարակված հաղորդագության մեջ։ Նշվում է, որ միգրանտների խումբը, որն արտաքսվել է «միգրացիայի հարցերի շուրջ երկկողմ համաձայնագրերի համապատասխան, ԱՄՆ-ից Հավանայի միջազգային օդանավակայան է ժամանել օգոստոսի 21-ին»: «Նրանցից երկուսին հանձնել են քննչական մարմիններին, քանի որ նրանց կասկածում են երկրից մեկնելուց առաջ քրեական հանցագործություններ կատարելու մեջ», – ասվում է հրապարակման մեջ: Նախարարությունը պարզաբանել է, որ «այդ չվերթի ժամանմամբ անօրինական միգրանտների ընդհանուր թիվը, որոնք Կուբա են վերադարձել այս տարվա առաջին ութ ամսվա ընթացքում, հասել է 882-ի»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11576

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով