Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Ճապոնիայի հարավային ափին մոտեցող թայֆունը Կագոսիմայի պրեֆեկտուրայում մի քանի հազար մարդու տարհանման պատճառ է դարձել: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։ Օկինավայի պրեֆեկտուրայում տեղի իշխանությունները նախազգուշական միջոցառումների շրջանակներում կարգադրել են չեղարկել դասերը դպրոցներում: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը զգուշացրել է ավերիչ ուժի քամու վտանգավոր պոռթկումների, ինչպես նաև ծովում բարձր ալիքների ռիսկի մասին։ Բնակիչներին խորհուրդ է տրվել չափազանց զգույշ լինել՝ նկատի ունենալով հնարավոր սողանքները, հեղեղումները և ափերից գետերի դուրս գալու վտանգը։ Այժմ թայֆունի էպիկենտրոնը գտնվում է Մինամիդայտո կղզուց 50 կիլոմետր դեպի հյուսիս։ Քամու պոռթկումների առավելագույն արագությունը ներկայում հասնում է 216 կմ/ժ-ի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11580

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով