Պուտինը շնորհավորել է Տոկաևին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևին՝ միապալատ խորհրդարանի՝ Կուրուլտայի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցության հաղթանակի առթիվ։ «Ընտրողների բարձր մասնակցությունը և ժողովրդական կամարտահայտման արդյունքներն ակնհայտորեն հաստատում են Ձեր ղեկավարությամբ իրականացվող կուրսի լայն աջակցությունը, որն ուղղված է ներքաղաքական կայունության ամրապնդմանը, երկրի դինամիկ սոցիալ-տնտեսական զարգացմանը և միջազգային ասպարեզում նրա շահերի պաշտպանությանը»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։ Պուտինը հայտարարել է, որ չի կասկածում, որ Կուրուլտայի պատգամավորները արդյունավետորեն կհամագործակցեն ռուսաստանցի խորհրդարանականների հետ՝ ի շահ երկու պետությունների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման։ «Ձեզ և նոր ընտրված ժողովրդական պատգամավորներին մաղթում եմ հաջողություններ աշխատանքում, իսկ Ղազախստանի եղբայրական ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»,- եզրափակել է ՌԴ նախագահը։ Հուլիսի 1-ին Ղազախստանում ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը, որը նախատեսում է անցում երկպալատ խորհրդարանից միապալատ խորհրդարանի՝ Կուրուլտայի։ Տոկաևի կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 71,17%-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11503

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով