Ղազախստանը Նազարբաևի քաղաքական ժառանգությունից վերջնականապես հրաժարվել է

Օգոստոսի 23-ին Ղազախստանում տեղի են ունեցել խորհրդարանի՝ Կուրուլթայի ընտրություններ։ Նոր սահմանադրությունը ուժի մեջ է մտել հուլիսի մեկին։ Նույն օրը Մաժալիսի՝ խորհրդարանի ստորին պալատի և Սենատի լիազորությունները դադարել են, նշանակվել են միապալատ խորհրդարանի ընտրություններ։ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի առաջին երկիրն է, որ չնայած նախագահական կառավարման համակարգին, խորհրդարանի ընտրությունները անցկացնում է համամասնական ընտրակարգով։ Դրան նախորդել է նախկին նախագահ Նազարբաևի ստեղծած «Նուր օթան» և գործող նախագահ Տոկաևի աջակցությունը վայելող «Ադիլեթ» կուսակցությունների «կամավոր միավորումը»։ Մեկնաբանների մեծ մասի կարծիքով՝ Տոկաևը «վերջնականապես հաղթահարել է Նազարբաևի քաղաքական ժառանգությունից կախվածությունը»։ Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է յոթ կուսակցություն։ Քաղաքացիները ստացել են նաև «բոլորին դեմ» եմ կամարտահայտության հնարավորություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ օրենքով սահմանված հինգ տոկոսի շեմը հաղթահարել են «Ադիլեթ», «Աուըլ», «Respublika» և «Ակ յոլ» և «Սոցիալ-դեմոկրատական միասնական» կուսակցությունները։ Իշխանական «Ադիլեթ»-ը, ընդսմին, ստացել է բոլոր «կողմ» ձայների շուրջ 70 տոկոսը։ Ղազախստանը միապալատ խորհրդարանը կունենա 145 պատգամավոր։ Կարելի է վստահ լինել, որ քվեարկության նախնական արդյունքները հիմնականում կպահպանվեն։ Դասական ժողովրդավարության առումով, իհարկե, Ղազախստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, մեղմ ասած, տպավորիչ չեն։ Քաղաքական դիտորդները նաև մտահոգություն ունեն, որ նախագահ Տոկաևը «խոստումը չի պահի և կրկին թեկնածու կառաջադրվի»։ Այդուհանդերձ, ղազախստանցի մեկնաբանները կարևորում են, որ Տոկաևը օրերս արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին հրամանագրով նախկին հայեցակարգից զեղչել է Նազարբաևի ծառանգությունը «ուղեցույց ունենալու» դրույթը։ Նոր հայեցակարգով Ղազախստանը հռչակել է «բազմավեկտոր արտաքին քաղաքական ուղեգիծ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11503

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով