S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ «S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը: Վարկանիշին աջակցող հիմնական գործոնների շարքում գործակալությունն առանձնացնում է Հայաստանի խելամիտ և կանխատեսելի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական աճի բարենպաստ հեռանկարները, ինչպես նաև պետական պարտքի կառավարելի և կայուն մակարդակը։ Վարկանիշի «դրական» հեռանկարը պայմանավորված է Հայաստանի արտաքին դիմակայունության հետագա ամրապնդման ներուժով, մասնավորապես՝ տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրվող առաջընթացով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11517

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով