ՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր է

էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ գործող կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ թվով 24 տեխնիկական կանոնակարգերից 8-ի մասով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը։ Պահանջը վերաբերում է հետևյալ արտադրատեսակներին․ Կարևոր է իմանալ. սերտիֆիկացման արժեքը հաշվարկվում է ոչ թե յուրաքանչյուր առանձին ապրանքի միավորի, այլ ամբողջ խմբաքանակի համար։ Ընդ որում, մեկ սերտիֆիկատում կարող են ներառվել մի քանի արտադրատեսակներ, եթե դրանք համապատասխանում են սահմանված խմբավորման պայմաններին։ Սերտիֆիկացման վճարի չափը կախված է արտադրանքի տեսակից, խմբաքանակի առանձնահատկություններից և անհրաժեշտ փորձարկումների ծավալից։ Համապատասխանության գնահատումն իրականացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների կողմից։ Փորձարկման լաբորատորիաների ցանկը՝ https://armnab.am/eaeu/laboratories Սերտիֆիկացման մարմինների ցանկը՝ https://armnab.am/eaeu/certification-bodies Մանրամասն տեղեկատվության համար՝ 011 59 71 68։ «Խնդրում ենք ներմուծում իրականացնելիս նախապես հաշվի առնել նշված պահանջները՝ մաքսային ձևակերպումների ընթացքում հնարավոր խնդիրներից և ուշացումներից խուսափելու համար»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11520

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով