Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Եվրամիության հետ մերձեցման ուղեգծի մասին

Մեծ Բրիտանիան նպատակ ունի էապես բարելավելու հարաբերությունները Եվրամիության հետ։ Այս մասին Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտային։ Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ երկու պաշտոնյաները հանդիպել են գնացքում՝ Ուկրաինայի անկախության օրը նշելու համար Կիև մեկնելիս։ «Մեծ Բրիտանիան պետք է գործի ավելի համարձակ՝ միությանը մերձենալու առումով», – ըստ հաղորդագրության՝ ասել է Բըրնհեմը։ Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ դա նշանակում է զարգացնել Միացյալ Թագավորության և նրա եվրոպացի դաշնակիցների միջև արդեն հաստատված սերտ կապերը պաշտպանության և անվտանգության ոլորտում, որպեսզի այդ հիմքի վրա ընդլայնվի համագործակցությունը հարաբերությունների բոլոր բնագավառներում։ Բըրնհեմը և Կոշտան համաձայնել են, որ Մեծ Բրիտանիա-ԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա այս տարի ավելի ուշ, հարթակ կդառնա այդ աշխատանքի շարունակման համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11521

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով