Պակիստանի ԶՈՒ ղեկավարը մեկնում է Իրան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

Իսլամաբադը հերթական փորձն է ձեռնարկում վերսկսելու Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցությունները։ Ըստ BBC-ի՝ Պակիuտանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրն ուղևորվում է Թեհրան՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար։ Սա կլինի Մունիրի երրորդ այցն Իրան այս տարի՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը դադարեցնելու հարցում միջնորդելու Իսլամաբադի շարունակական ջանքերի ֆոնին։ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ուղևորությունը կլինի Պակիuտանի՝ «տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն» ուղղված ջանքերի շարունակությունը։ Բաղային Թեհրանում լրագրողներին հայտնել է, որ իր գտնվելու ընթացքում Մունիրը բանակցություններ կվարի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11518

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով