Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «14-րդ ալիքին» տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին։ «Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին»,- ասել է Նեթանյահուն՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ «Հետևաբար, նրանց տրամադրվող անվտանգությունը շքեղություն չէ»,- հավելել է նա՝ ըստ ամենայնի, պաշտպանելով «Շաբակ»-ի հետ ձեռք բերված համաձայնությունը, որով իր որդիներին և կնոջը՝ Սառային, առնվազն հինգ տարի անվտանգություն տրամադրելու որոշում է կայացվել՝ նույնիսկ այն դեպքում, եթե նա պարտվի առաջիկա ընտրություններում։ Հստակ չէ, թե Նեթանյահուի որդիներից ով՝ Յաիրը, թե Ավներն են դարձել ենթադրյալ մահափորձի թիրախ, ինչպես նաև՝ երբ և ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել։ Ավները բնակվում է Իսրայելում։ Երկու որդիներից առավել հայտնի Յաիրը վերջին մի քանի տարին անցկացրել է Մայամիում և հայտնի է իր արմատական աջ հայացքներով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11542

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով