2026 թվականի հուլիսին Վրաստանից արտահանվել է 2 526 տոննա ձմերուկ և սեխ՝ 1,1 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Սա գրեթե երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հայտնում են վրացակաբ լրատվամիջոցները։ Արտահանման հիմնական ծավալը՝ 775,4 հազար դոլարի չափով, ուղղվել է Ռուսաստան։ Հաջորդում են Հայաստանը՝ 259,3 հազար դոլար, և Բելառուսը՝ 32,2 հազար դոլար։



