Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում։ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում է պահել 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում է պահել 140 և 146 կգ։ Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է։ Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձել է մինչև 15 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։



