Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի դրամային պարտատոմսեր

Ս.թ. օգոստոսի 28-ից մինչև 2027թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային պարտատոմսերի հերթական տրանշը: 5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 500,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 28.08.2029թ.: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։ Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել Բանկի կայքէջից , իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով Բանկի Գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Պապ թագավորի 23/1): Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք AEB MOBILE հավելվածի կամ AEB ONLINE համակարգի միջոցով, ինչպես նաև կարող են մոտենալ Հայէկոնոմբանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով սահմանված կարգով լրացված Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր: AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ : Հիշեցնենք, որ 86 86 | aeb.am Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11622

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով