Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում ոչ մի կաթիլ նավթ չի արտահանվի. Ռեզայի

Իրանը հանրապետության դեմ ԱՄՆ տնտեսական պատերազմին ցանկացած պետության մասնակցությունն ու աջակցությունը կդիտարկի որպես ագրեսիայի ուղղակի ակտ. հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային։ «Իրանը իրանցի ժողովրդի դեմ ԱՄՆ տնտեսական պատերազմին ցանկացած երկրի մասնակցությունն ու աջակցությունը կդիտարկի որպես ռազմական գործողություն»,- գրել է նա X-ի իր էջում։ Ռեզային նախազգուշացրել է խիստ պատասխան միջոցների մասին՝ տնտեսական ճնշման շարունակման դեպքում։ «Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում ոչ մի կաթիլ նավթ չի արտահանվի ոչ Հորմուզի նեղուցից, ոչ էլ Պարսից ծոցի ողջ տարածաշրջանից»,- ընդգծել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11626

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով