Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցի Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Այդ մասին օգոստոսի 26-ին հաղորդել է Չինաստանի ԱԳ նախարարությունը։ «ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Բիշքեկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է Global Times-ը, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը մանրամասնել է, որ Ծինփինը ՇՀԿ անդամ երկրների առաջնորդների հետ մտքեր կփոխանակի կառույցի շրջանակում բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև արդիական և կարևոր միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սի Ծինփինը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը պետական այցեր կկատարի Ղրղզստան և Եգիպտոս։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11633

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով