Ավտովթար՝ Գեղարքունիքում. տուժել է 9 մարդ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 16։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Շողակաթ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Tesla» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է, իսկ «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա 9 տուժած։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11675

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով