Շենգավիթում հայտնաբերվել և ձերբակալվել է հետախուզվող 51-ամյա տղամարդ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 51-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ 51-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11674

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով