Ozon-ի երկու լոգիստիկ կենտրոններ ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման

Անցած գիշեր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման են ենթարկվել Ozon ընկերության լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանի Օրենբուրգ և Ուֆա քաղաքներում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հրդեհ չի բռնկվել։ Օրենբուրգի լոգիստիկ կենտրոնն արդեն վերսկսել է աշխատանքը։ Ուֆայի լոգիստիկ համալիրը ստացել է աննշան վնասներ, սակայն առայժմ փակ է, քանի որ անհրաժեշտ է մանրակրկիտ զննել տարածքը։ Ընկերությունից նաև հայտնել են, որ Ուֆայում ժամանակավորապես չեն ընդունում վաճառողների մատակարարումները, իսկ ճանապարհին գտնվող բեռները վերահասցեագրվում են այլ լոգիստիկ կենտրոններ։ Միաժամանակ հաճախորդները կարող են պատվերներ ձևակերպել սովորական կարգով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11688

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով