Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ռուսական զինուժը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևին։ Քաղաքում պայթյունների ձայներ են լսվում՚ «Միևնույն ժամանակ, մայրաքաղաքի մետրոյում իրավիճակը լրջացել է․ այնտեղ մարդկանց մեծ կուտակումներ են առաջացել։ Բնակիչները մետրոյում պատսպարվում են օդային տագնապի ընթացքում և սպասում դրա ավարտին, որպեսզի կարողանան հասնել Կիևի մյուս ափ»,- գրում են լրատվամիջոցները։



