Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անդրադարձել է շրջանառվող պնդումներին, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են։ « Արմենպրես »-ի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրել են, որ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն:



