Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

Վիեննայի Կիրառական արվեստի թանգարանից (MAK) գողացել են գրեթե 4,3 միլիոն դոլար արժողությամբ, 673 ադամանդներով զարդարված վզնոց, որը պատկանել է Եգիպտոսի Նազլի Սաբրի թագուհուն։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը։ Ըստ գործակալության տեղեկատվության՝ վզնոցը եղել է ցուցադրության կազմում, որում ներկայացված են 300-ից ավելի զարդեր ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական տան հավաքածուից։ Գործակալության տվյալներով՝ երկու անհայտ տղամարդիկ թանգարանի աշխատանքային ժամերին կոտրել են ապակե ցուցափեղկը, վերցրել ցուցանմուշը և փախուստի դիմել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և փնտրում է կասկածյալներին։ MAK-ի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ հափշտակված վզնոցի 673 ադամանդների ընդհանուր քաշը գերազանցում է 200 կարատը։ 2015 թվականին վզնոցը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է գրեթե 4,3 միլիոն դոլարով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11820

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով