Գոռ Վարդանյանն ընտրվել է ՀԱՊՀ ռեկտոր

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Գոռ Պատվականի Վարդանյանը։ Ըստ կառավարության որոշման՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 29-ին։ Մրցույթին մասնակցել է 3 հավակնորդ, իսկ հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա է եղել խորհրդի 20 անդամներից 18-ը։ Մրցույթի արդյունքում՝ հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ՝ 18 կողմ ձայնով, տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Պատվականի Վարդանյանն ընտրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11806

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով