Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա եգիպտացի պաշտոնակից Բադր Աբդել Աթին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են հավաքական քաղաքական-դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը` Պարսից ծոցի շրջանում իրադրության լարվածության թուլացման համար։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրումը, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի հետևանքով։ Կողմերը համաձայնել են, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար կարևոր է հուսալի պայմանների ստեղծումը: Քննարկվել են նաև երկկողմ գործընկերության հետագա զարգացման ուղիները։



