Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կան քաղաքում օգոստոսի 26-ի ուշ երեկոյան մի տղամարդ մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 10 մարդ։ Այս մասին հաղորդում է France 24-ը։ Ըստ դատախազի տեղակալի՝ տեղի ունեցած միջադեպն, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական դրդապատճառներ չունի։ «Այս պահին մենք գործ չունենք ահաբեկչական դրդապատճառի հետ, սակայն հետաքննությունը նոր է սկսվում», – ասել է նա։ Տեղական պաշտոնյա Դեյվիդ Կլավիերի խոսքով՝ տեղի ունեցած միջադեպի հետևանքով յոթ մարդ ծանր վիճակում է, իսկ երեքը թեթև վնասվածքներ ունեն։ Ոստիկանության



