Այս տարի Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում հարվածել են աշխարհի տարբեր երկրների դրոշների ներքո նավարկող 214 քաղաքացիական նավի. հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա, Ուկրաինան ռազմական սպառնալիքներ է ստեղծում սևծովյան տարածաշրջանի երկրների համար։ Նրա խոսքով, Ուկրաինական հակամարտության շարունակելը Վոլոդիմիր Զելենսկու համար երկրում իշխանությունը պահպանելու միակ տարբերակն է։ «Հակամարտության շարունակումը Զելենսկու ռեժիմի համար իշխանությունը պահելու և ֆիզիկապես իրեն որևէ կերպ պահպանելու միակ միջոցն է»,- ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան։ Նա նաև նշել է, որ «Զելենսկու ռեժիմը, որը ժողովրդից խլել է ընտրությունները, սաստկացնում է բնակչության զորահավաքի արշավը»։



