Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր. ՆԳ նախարար

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկում է անցկացրել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։ Նախարարը քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերի վերաարժևորման մասին։ «Մենք վերաարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրա մեջ դնում ենք պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանություն։ Ինչի շուրջ որ կառուցենք մնացյալ բոլոր լուծումները, մեր ընդհանուր ընկալման առանցքը դա է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից նոր որակ պետք է ունենանք»,- ասել է Արփինե Սարգսյանը։ Նախարարը նաև շեշտել է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր, կլինեն մի շարք այլ փոփոխություններ ևս։ Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկայում հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որով հասցեագրելու են ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու կարգավորումներում առկա խնդիրները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11706

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով