Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Խոջոյանը վերանշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Տաթևիկ Սարգսյանը։ Տիգրան Խոջոյանն Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի փետրվարից, իսկ Տաթևիկ Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2024 թվականի ապրիլին։



