Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով

Նեպալի ֆինանսների նախարար Սվառնիմ Վագլեն հայտարարել է, որ հեղեղումներից վնասի գումարը կարող է կազմել առնվազն մի քանի միլիարդ դոլար։ Այս մասին նա ասել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։ «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, կորուստների ու վնասների ընդհանուր ծավալը, երբ դրանք վերջնականապես հաշվարկվեն մոտավորապես մեկ շաբաթից, կկազմեն առնվազն մի քանի միլիարդ դոլար», – ասել է նախարարը։ Նեպալի ոստիկանությունը հայտնել է, որ երկրում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 489-ի։ Անհետ կորածների թիվը գերազանցում է 900-ը։ Նրանց թվում կա 537 օտարերկրացի։ Ջրհեղեղը տեղի էր ունեցել Նեպալի և Չինաստանի սահմանին օգոստոսի 26-ին՝ սառցադաշտի փլուզման հետևանքով։ Տիբեթում հաստատվել է 5 հոգու մահը, անհետ կորած է 558 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11927

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով