Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը դադարի փուլում է ․ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Խաղաղ բանակցությունների հարցը, այժմ այդ թեման խորը դադարի մեջ է, որևէ նոր գաղափար չկա»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով, Կիևը հիանալի գիտի Ռուսաստանի պահանջները հակամարտության ավարտի համար. «Ուկրաինական կողմը հիանալի գիտի մեր պահանջները։ Խաղաղ ճանապարհով նրանք չեն ցանկանում դա քննարկել։ Ուստի մենք շարունակում ենք ապահովել մեզ համար նման դրական դինամիկան ճակատում»։ Պեսկովը նաև վստահեցրել է՝ Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռեժիմի ռազմական ենթակառուցվածքը. «Հարվածները Կիևին շարունակվում են։ Շարունակվում են համակարգված, նպատակաուղղված։ Մենք շարունակում ենք ոչնչացնել Կիևի ռեժիմի ռազմական ենթակառուցվածքը»։



