Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին անդրադարձել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա այցին։ «Ըստ ամենայնի, Պուտինի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները ԿՀՎ տնօրենին ասել են, որ նա չի պատրաստվում սադրել ՆԱՏՕ-ին։ Պուտինը նախկինում Բայդենի օրոք ԿՀՎ տնօրենի միջոցով հայտնել էր, որ չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա»,- ասել է նա՝ հավելելով,- «Մենք պետք է արագացնենք մեր պաշտպանական պատրաստությունները»։



