Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով. «Այս պատերազմի տրամաբանությունը պարզ է՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ»։ Ըստ նրա. «Այն տարածաշրջանում, որտեղ մենք նավթ չենք վաճառում, ոչ ոք նավթ չի վաճառելու։ Եթե մեր անվտանգությունն ապահովված չէ, ապա որևէ ենթակառուցվածք անվտանգ չի լինելու, իսկ նեղուցի անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության պայմաններում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նեղուցի իրավիճակը չի վերադառնալու նախապատերազմական պայմաններին»։



