Դոնալդ Թրամփը վստահ է, որ Պուտինը «ՆԱՏՕ-ի դեմ չի հարձակվի», ամերիկյան մամուլը նրա լավատեսությունը չի կիսում

Մոսկվա այցի ընթացքում ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ռատկլիֆը «կարող էր Ռուսաստանին ԱՄՆ դաշնակիցների դեմ չհարձակվելու հորդոր անել»։ Այդ մասին գրել է Politico-ն՝ հղելով «մի քանի աաղբյուրնեերի»։ Նույն կարծիքի են նաև The Wall Street Journal -ի փորձագետները։ «Նյու- Յորք թայսմի» աղբյուրները հայտնել են, որ ԿՀՎ տնօրենը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Բորտնիկովին «ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կորուստների և տնտեսության ճգնաժամային վիճակի մասին տեղեկություններ է փոխանցել»։ Ներկայացնելով ամերիկյան «երեք հեղինակավոր լրատվամիջոցների դեռևս չճշտված տեղեկությունները» գերմանական «Դոյչե վելլեի» ռուսական խմբագրությունը իր հերթին պաշտոնապես չհաստատված տեղեկություն է փոխանցել, ըստ որի՝ ԿՀՎ տնօրեն Ռատկլիֆի Վաշինգտոն վերադարձի օրը «Սպիտակ տան արևմտյան թևում, որտեղ նախագահի Օվալաձև առանձնասենյակն է, Դոնալդ Թրամփը խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Պենտագոնի ղեկավարը և Միացյալ շտաբների պետը»։ Որքանո՞վ է այդ տեղեկատվությունը հավաստի, առայժմ հայտնի չէ։ Փոխարենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնացրել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Թրամփը վստահաբար ասել է, որ Պուտինը «ՆԱՏՕ-ի դեմ հարձակվելու մտադրություն չունի»։ Օգոստոսի 27-ին Բելառուսի նախագահի աշխատակազմին «մոտ կանգնած» թելեգրամ-ալիքը գրել է, որ Լուկաշենկոն «գտնվում է Մոսկվայում և ծրագրել է հանդիպում ունենալ» ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Օգոստոսի 28-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը մամուլին տեղեկացրել է, որ Պուտինը «աշխատանքային այցով մեկնել է Նիժնի Նովգորոդ», իսկ բելառուսցի «պաշտոնակցի հետ կշփվի շաբաթ օրը»։ Բացառված չէ, որ Կրեմլը Պուտին-Լուկաշենկո հանդիպումը նույնպես դասել է «հրապարակայնացման ոչ ենթակա» բանակցությունների շարքին։ Եթե այդպես է, կարելի է ենթադրել, որ կողմերը կամ շատ կարևոր համաձայնության կհասնեն, կամ Լուկաշենկոն վերջին պահին «հրաժարվել է Ուկրաինայի դեմ հյուսիսային ճակատ բացել»։ Պեսկովը նաև ասել է, որ «առաջիկայում Պուտին-Թրամփ հեռախոսազրույց չի նախատեսվում»։ Անորոշ է, թե Մոսկվան ինչո՞ւ է հետևողականորն հերքում Պուտին-Թրամփ հեռախոսազրույցների մասին տեղեկությունը։ Փորձագետների մեծ մասը հիշեցնում է, որ 2021թ․ նոյեմբերին ԿՀՎ տնօրեն Բեռնսին «չի հաջողվել Պուտինին համոզել, որ Ուկրաինայի դեմ հարձակումը Ռուսաստանի համար անդառնալի հետևանքներ կունենա»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11833

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով