Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործի քննությունը կշարունակվի Երևանի առաջին ատյանի քրեական դատարանում

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում է կայացրել, համաձայն որի Գարեգին Բ կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Դատավորն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Կաթողիկոսին վերագրվող արարքի մեղադրական ձևակերպումներում հստակեցված չէ հանցագործության կատարման վայրը։ Արա Զոհրաբյանը նշել է, որ մեղադրանքի կողմը միջնորդել է, որ արգելվեն զանգվածային լրատվության միջոցների կողմից դատական նիստի հեռարձակումը, ինչպես նաև դատական նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով, սակայն դատավորը մերժել է այդ միջնորդությունը։ «Մենք այսօր ականատես եղանք, որ դատավորը չցանկացավ գործը քննել․ մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, որովհետև կարծում ենք, որ դա ճիշտ չէ»,-ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը մտահոգություն ունի, որ այս գործը կարող է մակագրվել այնպիսի դատավորների, որոնց հանրությունը չի վստահում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11833

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով