Զախարովան նացիստ է անվանել Քանյե Ուեսթին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ երկիրը բաց է օտարերկրյա արտիստների ելույթների համար, սակայն շեշտել է, որ Ադոլֆ Հիտլերի մասին ռեփեր Կանյե Ուեսթի հայտարարությունները մեծ հարցեր են առաջացնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք որևէ արտիստի առաջ դռներ չենք փակել, չենք փակում և չենք փակելու։ Մեր դռները, հավանաբար, փակ են միայն նացիստական, նեոնացիստական կամ ազգայնական գաղափարախոսություն դավանող արտիստների համար։ Հիտլերի փառաբանման, սվաստիկայի տարածման, երգերը համապատասխան գաղափարախոսություններով լցնելու հետ կապված նրա ակցիաները և ելույթները բավականին շատ հարցեր են առաջացնում», — հավելել է Զախարովան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11931

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով