Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը։ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից դեպի Բյոյուք-Կյասիկ կայարանի ուղղությամբ ճանապարհ կընկնի 420 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված վեց վագոն և 280 տոննա քաշով գարիով բեռնված չորս վագոն. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ադրբեջանի տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան էր ուղարկվել ավելի քան 54 հազար տոննա ցորեն, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։ Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 ու ԱԻ-95 տեսակի բենզին։



