Նեպալում սելավային զանգվածների հետևանքով ջրի կուտակումներ են․ Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․ Planet ընկերության՝ 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 04:57 UTC-ին ստացված արբանյակային տվյալները հաստատում են խոշոր փլուզման և սելավային զանգվածների հետևանքով առաջացած լայնածավալ բնական պատվարների և դրանց վերևում ջրի կուտակումների ձևավորումը։ Արբանյակային նկարահանման պահին փլուզված զանգվածների և դրանց հետևանքով ջրածածկված տարածքների մակերեսները կազմել են․ անմիջապես փլուզման վայրից ներքև՝ մոտ 200 000 մ², գետերի միախառնման հատվածում՝ մոտ 88 000 մ²։ Քանի որ արբանյակային պատկերներն արտացոլում են օգոստոսի 28-ի առավոտյան իրավիճակը, իսկ տարածաշրջանում տեղումները շարունակվում են, մեծ հավանականությամբ այդ ժամանակից ի վեր ապարներից, սառույցից և ցեխից կազմված բնական պատվարների հետևում կուտակված ջրի ծավալը զգալիորեն ավելացել է։ Այս անկայուն բնական պատվարների հանկարծակի ճեղքման կամ փլուզման դեպքում առկա է հովտով դեպի ներքև կրկնակի ավերիչ հեղեղի և հզոր սելավային հոսքի առաջացման լուրջ վտանգ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12407

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով