Կանցկացվի «Բիոբլից Դալմայի այգիներում» գիտական-կրթական միջոցառում

Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ սեպտեմբերի 12-ին Դալմայի այգիներում կանցկացվի «Բիոբլից Դալմայի այգիներում» գիտական-կրթական միջոցառումը՝ ուղղված տարածքի կենսաբազմազանության ուսումնասիրությանն ու փաստագրմանը։ Բիոբլիցի ընթացքում մասնակիցները մասնագետների ուղեկցությամբ կուսումնասիրեն Դալմայի այգիների բուսական, սնկային և կենդանական աշխարհը՝ ներառելով ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային դիտարկումներ։ Միջոցառումը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Լայբնիցի կենսաբազմազանության փոփոխությունների վերլուծության ինստիտուտի (Leibniz Institute for the Analysis of Biodiversity Change), Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի և «ՍՈԼՅՈՒՏՈՆ» ՍՊԸ-ի կողմից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12412

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով