Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել

Վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածի վրա Իսրայելի նոր հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն ինը պաղեստինցի, 18 մարդ իրավորվել է։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն։ Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Գազայի դեմ Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 73,449 պաղեստինցի և վիրավորվել 174,472 մարդ։ Իսկ անցյալ տարվա «հրադադարի» հաստատումից ի վեր զոհվել է առնվազն 1,313 պաղեստինցի, վիրավորվել 4,361-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12024

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով