ԱՄՆ-ը Ուկրաինայի դեմ հյուսիսային ճակատի բացումը կանխե՞լ է

Օգոստոսի 29-ին Ռուսաստանի նախագահի Նովո-Օգարևո նստավայրում կայացել է Պուտին-Լուկաշենկո հանդիպում: Բելառուսի նախագահը Մոսկվա է մեկնել մեկ օր առաջ: Պուտինի հետ հանդիպմանը Լուկաշենկոն այդ իրողությունը հանրայնացրել է և պատմել, որ նախօրեին հանդիպել է ՌԴ վարչապետ Միշուստինին: Բելառուսի նախագահը ասել է, որ Պուտինի հետ հանդիպումը որոշումներ ընդունելու համար չէ, այլ՝ քննարկումները ամփոփելու: Մոսկվա այցին ընդառաջ Լուկաշենկոն Մինսկում ընդոունել է ՌԴ փոխվարչապետ Մանտուրովին: Նույն օրը Բելառուսի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վոլֆովիչը հայտնել է ԶՈՒ բրիգադներից մեկը տեղակայման մշտական վայրից դուրս բերելու և առաջադրանքներ կատարելու հավանականության մասին: Մանտուրովի Մինսկ այցը, Բելառուսի ԶՈՒ-ում մարտական բարձր պատրաստություն հայտարարելու մասին տեղեկությունը համընկել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ռատկլեֆի Մոսկվա այցին, որի արդյունքներով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վստահաբար ասել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ հարձակման չի պատրաստվում: Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Լուկաշենկոն շեշտել է, որ Բելառուսը սրբորեն կատարում է բոլոր պայմնավորվածությունները՝ ներառյալ գյուղմթերքների և վառելիքի մատակարարումները: Ռուս-բլառուսական ռազմական համագործակցության մասին BELTA պետական գործակալության տարածած տեղեկատվությունը որեւէ ակնարկ չունի: Ըստ ՌԻԱ-Նովոստիի, հանդիպմանը քննարկվել են ռազմավարական համագործակցության, դաշնակցային գործընկերության եւ միութենական պետության շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր: Երևում է, ԱՄՆ ԿՀՎ տնօրենը, իրոք, Մոսկվային լուրջ զգուշացում է փոխանցել, և Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ հյուսիսային ճակատի բացումը հետաձգվում է: Հարց է, թե մինչև ե՞րբ: Եթե, իհարկե, Պուտինը և Լուկաշենկոն հրապարակայնացման ոչ ենթակա համաձայնության չեն եկել:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12024

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով