Բեռնատարը ոլորաններից մոտ 70 մետր ցած է գլորվել․ կա զոհ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։59-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքում գտնվող հանքի տարածքում բեռնատար է կողաշրջվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BelAZ» մակնիշի բեռնատարը ճանապարհի ոլորաններից մոտ 70 մետր ցած է գլորվել և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է։ Փրկարարները վարորդի դին դուրս են բերել արգելափակումից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12024

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով