Պուտինն ու Լուաշենկոն հանդիպում են անցկացրել

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Մոսկվայում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ հանդիպումն անցկացվել է Ռուսաստանի նախագահի մերձքաղաքային նստավայր Նովո-Օգարյովոյում։ Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ համագործակցությունը և անդրադարձել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցությանն ինչպես տնտեսության, այնպես էլ տարբեր այլ ոլորտներում։ Մոսկվա այցելած Բելառուսի նախագահն ավելի վաղ հանդիպել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11931

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով